Մոսկվան գոհ է Սիրիայի խաղաղ կարգավորման գործընթացում Ռուսաստանի հետ ջանքերը համակարգելու հարցում ԱՄՆ պատրաստակամությունից: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հիմա գլխավորը Սիրիայում կարգավորման խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով ջանքերի համակարգումն է : Տվյալ դեպքում մենք գոհ ենք այդ ջանքերը համակարգելու պատրաստակամույթունից: Դրա վրա է կենտրոնացած թե՛ Մոսկվայի,թ ե՛ Վաշինգթոնի հիմնական աշխատանքը»,- հայտնել է Պեսկովը:
Ավելի վաղ Պետդեպարտամենտում խոստովանել են, որ Սիրայից ռուսական զորքերի դուրսբերումն իրենց համար անսպասելի էր:
Մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել էր Սիրիայից դուրս բերել ռուսական հիմնական ռազմական ուժերը:





























