ՀՀ խորհրդարանը մարտի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՏՄ երկրներից անձնական օգտագործման համար մեքենաների ներմուծման ԱԱՀ-ն չեղարկելու մասին օրինագիծը։ «ԱԱՀ-ի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը միաձայն ընդունվել է 107 կողմ ձայնով, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը խորհրդարանից։

Հիշեցնենք, որ անձնական օգտագործման համար ներմուծված մեքենաների ԱԱՀ-ն գանձվում էր 2015թ. հունվարից։  Ավելի վաղ Ֆիննախի ներկայացուցիչները հայտնել էին, որ այդ հարկը չի կարող փոփոխվել մինչեւ 2017թ.։ Այդուհանդերձ ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները ստիպված էին զիջումների գնալ։