Ռուսաստանը ինքնուրույն չի կայացրել Սիրիայից իր զորքերը դուրս բերելու որոշումը։ Այ մասին մարտի 16-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց արեւելագետ Հայկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այդ որոշումը մեկ օրում չի կայացվել։ «Դա բոլորի կողմից համաձայնեցված որոշում էր։ Այսինքն՝ մեծ տերությունների հետ դա նախապես քննարկվել էր»,- ընդգծեց Քոչարյանը՝ նշելով, որ Սիրիայից Ռուսաստանի զորքերի դուրսբերումը ողջ աշխարհում փոխել է տրամադրվածությունը։ «Փոխվում են խաղաքարտերը, եւ Սիրիան լատենտ կոնֆլիկտի տարածք է դառնում։ Այսինքն՝ հակամարտությունը ժամանակ առ ժամանակ կակտիվանա»,- նշել է Հայ Քոչարյանը։ Նրա համոզմամբ դրված է նաեւ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների հարցը։ «Պուտինը փորձում է պահպանել եւ չսրել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»,- նշեց արեւելագետը։




























