Ես գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ հարաբերություններ ունեմ, սակայն ոչ մտերիմ։ Այս մասին մարտի 16-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ քաղաքական կենսագրությամբ իրենց կապում է 2008թ. մարտին Ազատության հրապարակը։ «Սակայն դա չի նշանակում, որ մենք որոշումներ կայացնելիս խորհրդակցություններ ենք վարում մեկս մյուսի հետ, դա նաեւ չի նշանակում, որ մենք հաճախ հանդիպում ենք կամ ամեն բան միանման ենք գնահատում։ Մեզ ուղղակի կապում են որոշակի իրադարձություններ։ Կարճ ժամանակով մենք Խաչատուր Սուքիասյանի հետ պահվել ենք Երեւան Կենտրոն ՔԿՀ-ում։ Թեկուզ ոչ մեկ խցում, սակայն նույն հաստատությունում եւ նույն կարգավիճակով»,- ասել է Փաշինյանը։