«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 11.00-16.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ եւ 8-րդ զանգվածների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: