Բաքվի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում անզգույշ կատակը քիչ է մնացել՝ միջազգային սկանդալի վերածվի:
Haqqin.az-ին հայտնի է դարձել, որ Բաքվի գլոբալ IV ֆորումին մասնակցելու համար Ադրբեջանի մայրաքաղաք ժամանած Կոլումբիայի նախկին նախագահ Անդրես Պաստրանան երեկոյան որոշել է զբոսնել քաղաքում: Նա մտել է «28 mall» առեւտրի կենտրոն եւ որոշել սուրճ խմել հանրահայտ Starbucks-ում:
Քաղաքական գործչի ուշադրությունը գրավել է սրճարանի գովազդը, որում նշված է եղել. «Փորձեք կոլումբիական «Նարինո» սուրճը: Հ.Գ. Կոկաին չէ»: Կոլումբիական սուրճի այսպիսի գովազդը զայրացրել է այդ երկրի նախկին նախագահին, որի լուսանկարը գործիչը հրապարակել է Twitter-ի իր էջում:
Կոլումբիայում ճանաչված քաղաքական գործչի գրառումը վրդովմունքի ալիք է բարձրացրել կոլումբիացիների շրջանում, որոնք վիրավորական են համարել իրենց երկիրը կոկաինի հետ ասոցացնելու փորձը:






























