Թուրքական իշխանամետ Sabah պարբերականի լրագրող Էնգին Արդըչն իր հերթական հրապարակման մեջ սկանդալային տողեր է գրել։

Էնգին Արդըչը, անդրադառնալով Աթաթուրքի հիմնադրած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդի այն խոսքերին, թե Թուրքիան պետք է վերադառնա հանրապետության կազմավորման ժամանակաշրջանի կարգավորումներին, ասել է. «Եթե մեկը մեր վրա է հարձակվում, մեր մյուս այտն էլ դեմ տա՞նք, որ ապտակեն»։

Թուրք լրագրողը շարունակել է. «Պարոն Քըլըչդարօղլու, այսօր քրդական հարցի համար ձեր նշած հանրապետության կազմավորման կարգավորումներն են մեղավոր։ Հայերին կոտորեցիք, հույներին արտաքսեցիք, արաբներին չճանաչեցիք, իսկ քրդերին ինչո՞ւ բեռ դարձրեցիք։ Այդ ի՞նչ տեսակ կարգավորումներ էին, որ մեզ այս օրը գցեցին»,-գրել է Sabah թերթի լրագրողը։