ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեում ստեղծվել է աջակցող խումբ, բացվել է հեռախոսային «թեժ գիծ»՝ սպասվելիք ցրտահարությունների վտանգի եւ դրա կանխարգելման գործողություններին աջակցելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանւոմ է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական բաժնից: Նկատի ունենալով, որ այգեգործության պրակտիկայում ցրտահարության դեմ պայքարի փորձարկված կանխարգելող միջոց է հանդիսանում այգիների առատ ոռոգումը, հանձնարարվել է հանրապետության ջուր օգտագործող ընկերություններին այդ օրերին գյուղացիական տնտեսություններն ապահովել ոռոգման ջրով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 54-06-14, 54-06-15 հեռախոսահամարներով:





























