Երեւանի ՋԷԿ-ի պլանային վերանորոգումը 2016 թվականի ապրիլից հետաձգվել է մինչեւ հուլիս: Որոշումը կայացվել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նիստում:

Վերանորոգման աշխատանքները կիրականացվեն հուլիսի 4-20-ը:

Հիշեցնենք, որ Երեւանի ՋԷԿ-ի շահագործման հզորությունը կազմում է 220 ՄՎտ: Էլեկտրակայանն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուրջ 20%-ը եւ աշխատում է իրանական գազով: Յուրաքանչյուր խորանարդ մետրի համար Հայաստանն Իրանին 3 Կվտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում: