Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Արարատյան 3/Բ շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Կարեն Փ.-ին, 22-ամյա Գեւորգ Պ.-ին եւ 22-ամյա Գագիկ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գեւորգ Պ.-ի եւ Գագիկ Հ.-ի վարած «ՎԱԶ 2106» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել է էլեկտրական 12 մարտկոց, 7 ձայնագրիչ, 4 բարձրախոս, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի լուսարձակների 2 ապակի:
Կարեն Փ.-ն, Գեւորգ Պ.-ն, Գագիկ Հ.-ն հայտարարել են, որ դրանք գողացել են Արտաշատ քաղաքի շենքերի բակերում կայանված տարբեր ավտոմեքենաներից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:



























