«Հետախուզում» միջոցառման շրջանակներում, Հրազդանի բաժնի ծառայողները եւ վետերանների խորհրդի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մարտի 16-ին, ժամը 16.00-ին, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասից բերման է ենթարկվել 47-ամյա Հունան Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2006 թ. հուլիսի 20-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի ՆԳՎ-ի կողմից միջպետական մակարդակով հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 3րդ մասի մեղադրանքով:




























