2016 թ. ՀՀ պետբյուջեից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունները 20 մլն դրամ կստանան ( շուրջ 41 հազար դոլար): Համապատասխան որոշման նախագիծը հաստատվել է Կառավարության մարտի 17-ի նիստի ժամանակ: Աջակցություն կստանան 11 ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, քրդերի, ասորացիների, հույների, ռուսների, բելառուսների, ուկրաինացիների, լեհերի, գերմանացիների, վրացիների ու հրեաների կազմակերպությունները: Միջոցներ կհատկացվեն նաեւ այն կազմակերպությունների կարեւոր ծրագրերին, որոնք չեն մտնում Ազգային փոքրամասնությունների խորհրդի կազմի մեջ: