Հայաստանի կառավարությունը 2016թ. առնվազն 2 երկար ուիքենդ կսահմանի՝ ուրբաթից երկուշաբթի։ Աշխատանքային օրերը կտեղափոխվեն նախորդ կամ հաջորդ շաբաթ օրերը։ Այս մասին մարտի 17-ին կայացած կառավարության նիստում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն աշխատում է տոների օրացույցը փոխելու վրա։ «Բուն գաղափարն այն է, որ որոշ տոներ, որոնք սկզբունքորեն եղել են ոչ աշխատանքային, պատրաստ ենք աշխատանքային դարձնել», -ասել է Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ որոշ օրեր էլ կդառնան ոչ աշխատաքային: