«Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 16-ին, ժամը 09.50-ի սահմաններում Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 13 տան դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը փոքրիկին տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: