Մարտի 16-ի լույս 17-ի գիշերը գրանցված ցրտահարության հետեւանքով Արարատի մարզի Մրգավան գյուղի ծաղկած ծիրանենիները վնասվել են: Այս մասին այսօր` մարտի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մրգավանի գյուղապետ Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով, գյուղացիեները ծառերը ծխահարել են, ոռոգել, սակայն չեն կարողացել փրկել:
«Ծաղկած ծիրանենիների մեծ մասի ծաղիկը թառամել է, չնայած` գիշերը եւ ոռոգել են, եւ ծխահարել, բայց դե չի օգնել: Չենք կարողացել փրկել ծառերը» ,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 16-ի լույս 17-ի գիշերը Հայաստանի հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում գրանցվել են ցրտահարություններ:



























