Ընտրատեղամասերում դիտորդների եւ լրագրողների թվի մեծացման հարցը կարելի է քննարկել: Այս մասին մարտի 17-ին կայացած Կառավարության նիստից հետո ասել է ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը: Այս եւ Ընտրական օրենսգրքի նախագծի այլ հարցերով ՄԻՊ-ի դիրքորոշումը արտահայտված կլինի ամենամյա հաշվետվության մեջ։
«Կարծում եմ, որ տրամաբանական կլիներ քննարկել լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ դիտորդների թիվը 8-ով սահմանափակելու հարցը: Իհարկե բացատրություններ են ներկայացվում, թե դա արվում է մարդկանց կուտակումներից խուսափելու համար, սակայն կարծում եմ, որ կարելի է առաջարկել ընդլայնել նրանց թիվվնայնպես, որ որեւէ խնդիր չառաջանա»,- ասել է Թաթոյանը:





























