Հայաստանում հաստատել են մասնավոր գերեզմանատներ բացելու համար թույլատվությունների տրամադրման կարգը: Այս մասին որոշումը հաստատվել է մարտի 17-ին ՀՀ Կառավարության նիստի ժամանակ: Ինչպես հայտնել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը՝ թույլատվությունը տրամադրելու է մունիցիպալիտետի ղեկավարը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հավանության արժանացած գնահատականի՝ նաեւ համապատասխան ենթակառուցվածքի առկայության դեպքում: