Գյումրիում եւ Սպիտակում 2010-2012թթ. բնակարաններ ստացած ընտանիքները պետք է պայմանագրեր կնքեն մինչեւ 2016թ. վերջը։ Այս մասին  համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 17-ին կայացած Կառավարության նիստում։ Քաղաքաշինության նախարարության գրավոր հիմնավորման մեջ ասվում է, որ բնակարան ստացողները պահպանում են իրենց վագոն-տնակները, այդ պատճառով չեն լքում դրանք։ Իսկ որոշները հավակնում են ավելի մեծ բնակարային տարածք ստանալ։

1988-2010թթ. Գյումրիում շահագործման է հանձնվել 22 շենք՝ 1056 բնակարանով, իսկ Սպիտակում՝ 220  քոթեջ։ 2012թ. Գյումրիում հանձնվել է 38 բազմաբնակարան շենք 1756 բնակարանով։ Նրանցից պայմանագիր չեն կնքել մոտ 30 տոկոս բնակարանների համար։