Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծիծաղելի է անվանել հայտարարություններն այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին

Նա նշել է, որ ցանկացած առաջնորդի հեռանալու շուրջ ցանկացած կոչ ոչ լեգիտիմ է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ չի քննարկել նրա հետագա ճակատագիրը: