Ռուսաստանի ՆԳՆ-ը ծայրահեղականության դեմ պայքարի համար առաջարկել է «անհանգիստ» երկրների ցուցակ ստեղծել, որոնցում երկար կեցության համար անհրաժեշտ կլինի հիմնավորումներ ներկայացնել: Նախաձեռնությանն արդեն հավանություն են տվել Դաշնության խորհրդում եւ Պետական Դումայում:
«Մեր գրեթե 3,5 հազար քաղաքացի Ռուսաստանից մեկնել է «Իսլամական պետության» շարքերում ռազմական գործողություններին մասնակցելու: Եվ պետք է ազնվորեն ընդունել, որ այսօրվա դրությամբ մենք չունենք արդյունավետ մեխանիզմ, որն ի վիճակի լիներ փոխել իրավիճակը»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչը:
Սենատորի կարծիքով, նախ եւ առաջ անհրաժեշտ է ցուցակում ներառել այնպիսի երկրների, ինչպիսին են Թուրքիան, Իրաքը, Սիրիան, Աֆղանստանը, Եմենը, Սոմալին եւ Նիգերիան:
Ռուսաստանի հատուկ ծառայությունները 2015-ին ավելի քան հարյուր ռուսաստանցու թույլ չեն տվել մեկնել Սիրիա եւ Իրաք` ահաբեկիչների կողմից ռազմական գործողությունների մասնակցելու: Տարբեր տվյալների համաձայն, երկուսից երեք հազար ռուսաստանյան քաղաքացի կապ ունի Մերձավոր Արեւելքում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության հետ:





























