Երեւանի Կենդանաբանական այգում 2015 թվականի հոկտեմբերի 29-ին առյուծի կողմից հարձակման ենթարկված՝ գիշատիչներին խնամող 35-ամյա Վարդան Գրիգորյանի ձեռքն արդեն լիարժեք ապաքինվել է: Հնարավոր է` ապրիլի 1-ից նա վերադառնա աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Գոհար Գրիգորյանը:
«Արդեն շատ լավ է զգում իրեն, մատները կարողանում է շարժել: Ասել են, որ ամսի 1-ից գնա աշխատանքի, բայց նույն աշխատանքը չի անելու, ավելի թեթեւ գործ կանի»,- ասաց տիկին Գոհարը:
Նշենք, որ Վարդան Գրիգորյանը ձախ բազկի պատռվածքներով տեղափոխվել էր Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, որտեղ վիրահատվել էր:



























