Երեւանի Գր. Լուսավորիչ, Բեյրութի, Իտալիայի եւ Արգիշտի փողոցների խաչմերուկում մարտի 18-ին կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ճանապարհային ոստիկանությունից:

Երթեւեկության բարելավման նպատակով Գր. Լուսավորիչ փողոցով դեպի Պարոնյան փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի հետադարձի կատարումը: