Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժվող 6 ամսական Էնդրիկին արհեստական կաթնախառնուրդ եւ տակդիրներ են անհրաժեշտ։

Էնդրիկը Երեւան է տեղափոխվել Լոռու մարզի Տաշիր քաղաքից՝ սուր շնչառական վարակով: Մեկ շաբաթ տեղի հիվանդանոցում բուժում ստանալուց հետո 6 ամսական փոքրիկին տեղափոխել են «Արաբկիր» ԲԿ։ Այստեղ նրան մայրն է խնամում, որը ֆինանսական միջոցներ չունի՝ երեխայի համար կաթնախառնուրդ եւ տակդիր գնելու համար։

Էնդրիկին այս պահին հարկավոր են «Վիննի 2», 3-րդ կամ 4-րդ համարի տակդիրներ, իսկ մոր՝ Կարինեի համար սնունդ, ինչպես նաեւ գումար։

Arca: 4375130100012784

Փոքրիկի մոր հեռախոսահամարն է 077 58 71 47: