Երեւանում կարմիր գծանշումով առանձնացրած ավտոկայանատեղիներն արվել են օրենքով սահմանված կարգով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
«Օրենքով տրվել է քաղաքապետարանի լիազորությանը, քաղաքապետարանն էլ, իր կանոնադրության համաձայն, պայմանագիր է կազմել «Փարքինգ Սիթիի» հետ եւ իրենց միջեւ կնքված պայմանագրով աշխատում են: Այլ բան է, որ քաղաքապետարանը ասում է՝ «Էս սարն իմն ա, էն ծառն իմն ա», ուզում ա էսօր դնել 100 դրամ` դնում ա, ինչ ուզում՝ անում ա: Բայց չմոռանանք, որ օրենքով հաստատ նշված են, թե որ փողոցներն են ենթակա կարմիր գծանշումներ անելու: Այստեղ կա այլ խնդիր. ով ում ինչքան գումար պետք է տա: Եթե չեմ սխալվում՝ թիվը հասել է 60-40-ի, մյուս տարի կլինի 50-50 ու տենց ամբողջը կանցնի կա՛մ քաղաքապետարանին, կա՛մ նորից կվերադարձնեն «Սեքյուրիթի դրիմ»-ին»,-հավելեց Հովհաննիսյանը:



























