Երեւանի Արաբկիր վարչական շրջանում 21-րդ փողոցն այսուհետ կանվանակոչվի բանաստեղծ, հրապարակախոս Ռուբեն Սեւակի անվամբ: Այսօր` մարտի 18-ին, նման որոշում կայացրեց Երեւանի ավագանին:

Դեռեւս հունիսի 24-ին Երեւան ավագանին որոշել էր Արաբկիր 25-րդ փողոցն անվանակոչվել բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սեւակի անվամբ։ «Չիլինգարյան պատմաազգագրական» հասարակական կազմակերպությունը նախատեսում է իր տոհմակցի անվան փողոցում իրականացնել բարեկարգման աշխատանքներ՝ տեղադրել կիսանդրի, փակցնել ցուցանակ. քանի որ անվանակոչված փողոցն ունի ռելիեֆային անհարթություն, չունի մայթեր, հնարավոր չէ նշված աշխատանքներն իրականացնել։

ՀԿ-ն, Երեւանի Ռուբեն Սեւակի անվան թիվ 151 դպրոցի տնօրինությունը եւ ՀՀ գրողների միությունը հանդես են եկել միջնորդությամբ՝ Արաբկիր 25-րդ փողոցի փոխարեն Ռուբեն Սեւակի անվամբ անվանակոչել Արաբկիր 21-րդ փողոցը։

Ավագանին հաստատեց առաջարկությունը: