Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակման կարիքն, ըստ էության, չի լինի: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա կարծիքով, առանց դրա էլ նոր ընտրական օրենսգրքի նախագծում նախատեսված են համապատասխան միջոցներ՝ ուղղված կրկնակի քվեարկությունների դեմ: «Եթե այդ ցուցակներն առաջարկում են հրապարակել կրկնակի քվեարկությունները բացառելու համար, ապա առաջարկված են այլ միջոցներ: Առաջինն էլեկտրոնային գրանցումն է, երկրորդ՝ դիտորդներն ու վստահված անձինք ցանկացած ընտրատեղամասում կարող են ծանոթանալ այդ ցուցակներին: Ու եթե որեւէ մեկի մոտ կասկածներ մնան անգամ մի քանի տոկոս ազգանունների հետ կապված, նրանք կարող են այդ տեղամասի արդյունքները բողոքարկել դատարանում»,-ընդգծել է Ռուստամյանը:





























