Ընտրողներին պետք է քվեարկության թողնել անձը հաստատող միասնական փաստաթղթով։ Այս մասին մարտի 18-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ դա կթեթեւացնի ընտրողների նույնականացման հարցը։

Բացի այդ, ՀՅԴ-ի կարծիքով՝ օրենսդրությամբ պետք է ապահովել վստահված անձանց եւ դիտորդների դատական բողոքների օպերատիվ քննության մեխանիզմները։ «Որպեսզի արդար եւ թափանցիկ ընտրությունների համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծվեն, ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը եւ հանդես գան իրենց առաջարկներով»,- եզրափակել է Ռուստամյանը։