Երեւանում վերելակների վարձը պետք է դարձնել պարտադիր: Այս մասին այսօր` մարտի 18-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Վերելակների վիճակը վատ է եւ գնալով վատանալու է, այդ պատճառով մենք համապատասխան մարմինների հետ քննարկում ենք հարցը: Ամեն ինչ անում ենք, որ սակագինը չբարձրանա, սակայն վարձը պետք է պարտադիր դարձնել»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի խոսքով` շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար է անհրաժեշտ` խնդրի լուծման համար եւ այս պահին բանակցություններ են ընթանում:

Նշենք, որ Երեւանում կա 5469 հաշվառված վերելակ` 4453-ը հաշվառված են բնակելի շենքերում: Այդ վերելակներից 2015 թ. փորձաքննության է ենթարկվել 3864-ը: Եղել են վերելակներ, որոնք փորձաքննության ընթացքում ստացել են բացասական եզրակացություն, բայց շարունակում են աշխատել: