Արարատի մարզի Մխչյան գյուղում այս գիշեր գրանցված ցածր ջերմաստիճանից ցրտահարվել է ծիրանենիների 90 տոկոսը, ծխահարությունը չի փրկել:
«Գիշերվա 11-ից այգիներում ենք, կոտրվանք վառելով, բայց հերն անիծել ա սաղ, չհացրինք ոչինչ անել: 6 աստիճան մառոզի դեմ ի՞նչ պիտի անեինք»,- ասաց գյուղացիներից մեկը:
Գյուղացիները պատրաստվում են այս գիշեր նորից ծխահարել այգիները՝ հույս ունենալով, որ կարող են պաշտպանել մնացած բերքը:
«Թե մի հատիկ էլ մնացել ա, տրամադրված ենք, որ մինչեւ վերջին հատիկը պաշտպանենք»,- ասաց գյուղացին:
Նշենք, որ այս գիշեր ջերմաստիճանը կնվազի եւս 2 աստիճանով:
Հայաստանի ԱԻՆ-ի տվյալներով այսօր՝ մարտի 18-ին, առավոտյան ժամը 07.00-ի դրությամբ Արմավիրում եղել է -5, Մերձավանում՝ -7, Արտաշատում՝ -3, Արարատում՝ -1.5 , Ուրցաձորում՝ -7 , Աշտարակում՝ -5 , Երեւանում՝ -5-ից -7, Արենիում՝ -5, Բագրատաշենում՝ -4 , Իջեւանում՝ -2 , Մեղրիում՝ +1, Կապանում՝ -3 աստիճան:



























