«Բարգավաճ Հայաստանը» չի ուզում դաշինքի մեջ մտնել մնացած ընդդիմության հետ: Այս մասին մարտի 18-ին լրագրողներին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ եւ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա հաստատել է, որ կուսակցությունը առաջարկ է ստացել «Հայ ազգային կոնգրեսից»՝ միանալ նոր ԸՕ նախագծի վերաբերյալ պահանջների պլատֆորմին: Այդուհանդերձ, հաշվի առնելով ընդդիմության հետ քառյակի ու եռյակի շրջանակում համագործակցության անցած տարիների փորձը՝ ԲՀԿ-ն համենայն դեպս տեսանելի հեռանկարում պատրաստ չէ իրեն նոր համաձայնագրերով կապել: «Առանց համաձայնագրերի համագործակցելուն կուսակցությունը տրամադրված է, ավելին՝ անհրաժեշտ է համարում: Ես իրատես եմ: Մենք պատրաստ ենք պաշտպանել ցանկացած քաղաքական ուժի առաջար, որը կօգնի պայքարել ընտրախախտումների դեմ, որոնք արդեն ոսկերչական ճշգրտությամբ են իրականացվում»,- հավելել է Զուրաբյանը: Նշենք, որ չորս խորհրդարանական ուժերը, որոնք ներկայանում են որպես ընդդիմադիր ( ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու «Օրինաց երկիրը») Կառավարության հաստատած ԸՕ նոր նախագծի նախնական քննարկումների շրջանակում հայտնել են, որ համամիտ են, որ պետք է մաքրել ընտրացուցակները, հրապարակել քվեարկածներից ցուցակները, ապահովել մշտական նկարահանումներ ընտրատեղամասերում, հրաժարվել պատգամավորների թեկնածուների բաց տարածքային ցուցակներից: