Նախոդկայում սպանված աշակերտուհու մարմնի վրա դանակի հարվածի 37 հետք են գտել, այս մասին LifeNews –ին պատմել է իրավապահ մարմիններում նրա աղբյուրը:
Պարբերականը հայտնում է, որ ոստիկանությունը պատահարի վայր էր եկել շատ ուշ, 30 րոպե հետո, չնայած ոստիկանության մոտակա բաժանմունքը դպրոցից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Ընդ որում ոստիկանության աշխատակիցներին առնվազն չորս անգամ զանգահարել էին:
Սպանությունը կատարվել է մարտի 18-ի առավոտյան: Քաղաքի դպրոցներից մեկ էր մտել 19-ամյա պատանի ու սկսել հարաբերություններ պարզաբանել իր 15-ամյա ընկերուհու հետ: Պատանին սկսել է վիճել աղջկա հետ ֆիզկուլտուրայի դասից հետո: Ուսուցիչը, փորձելով պաշտպանել աղջկան, նրան տարել է տնօրենի աշխատասենյակ, սակայն տղան գնացել է նրա հետեւից: Սպանությունից հետո պատանին ինքնասպան է եղել:
Սպանված աղջկա համադասարանցիները պատմել են, որ պատանին նոր էր վերադարձել բանակից: Վերջերս նա անընդհատ հետապնդում էր ու ծեծում ընկերուհուն, չնայած նրանք արդեն բաժանվել էին: Ընկերների խոսքով, հանցագործության պատճառը կարող էր լինել խանդը, կամ աղջկա ծխելը:
Կատարվածից հետո աշակերտներին ու ուսուցիչներին հոգեբանական օգոնւթյուն է տրամադրվելու:





























