Կուսակցությունները պետք է ընտրատեղամասերում ոչ թե մեկական այլ երկուական վստահված անձ ունենան: Այս մասին մարտի 18-ին ԱԺ ավանդական ճեպազրույցներում լրագրողներին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրիա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով, այս պահանջը արդարացված է՝ չէ՞ որ առաջ կուսակցությունը կարող էր մեկական վստահված անձ ուղարկել թե ՛համամասնական քվեարկության, թե՛ տվյալ ընտրատարածքից իր միամանդատ թեկնածուի համար: Իսկ հիմա, երբ միամանդատ ընտրատարածքներ այլեւս չեն լինելու, 2 վստահված անձ ունենալու իրավունքը պետք է պահպանել: «Տեղական ընտրական հանձնաժողովներին չի կարելի թույլատրել 2/3 ձայների որոշումով ընտրատեղամասերից հանել դիտորդներին կամ լրագորղներին: Դա կդառնա անցանկալի մարդկանցից ազատվելու միջոց: Քվեարկածների ցուցակները պետք է հրապարակվեն, իսկ դիտորդներն ու լրագրողներն էլ ընտրատեղաամասերում պետք է ներկա գտնվեն ռոտացիոն սկզբունքով: «Եթե սահմանափակվում է դրանց թիվը, իսկ ընտրական հանձնաժողովն էլ որոշում է ում թողնի, ում՝ ոչ, ուրեմն ֆավորիտիզմից հնարավոր չի լինի խուսափել»,- նկատել է Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ ԲՀԿ-ն դեմ է լրագրողների ու դիտորդների թվի սահմանափակմանը:





























