Հայաստանում քվեարկած քաղաքացիների ցուցակները չպետք է հրապարակվեն, սակայն դրանք նաեւ չպետք է բացարձակ գաղտնի մնան։ Այս մասին մարտի 18-ին՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում լսումների ժամանակ, ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին այն մասին, թե ինչու է իշխանությունը հրաժարվում կատարել քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջը՝ Հարությունյանը նշեց. «Մենք առաջարկում ենք հետեւյալ մեխանիզմը. դիտորդներն ու վստահված անձինք կարող են պահանջ ներկայացնել՝ ցուցակներին ծանոթանալու մասին։ Դրանից հետո 2 ժամվա ընթացքում ցուցակները նրանց կտրամադրվեն։ Դա մեկ նպատակ է հետապնդում՝ հավուր պատշաճի դատարան ներկայացվող հայց պատրաստել»։

Նա նշել է, որ 2 ժամը պայմանական միավոր է։