Ազգային փոքրամասնությունների կողմից պատգամավորների թեկնածուների համար առանձին ցուցակները, ինչն աառաջարկում է Ընտրական օրենսգրքի նախագիծը, խտրականության դրսեւորում են: Այս մասին լրագրողներին մարտի 18-ին ԱԺ ում ճեպազրույցների ժամանակ հայտնել է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:

 Պատգամավորի խոսքով, այլ կերպ հնարավոր չէ անվանել այն իրավիճակը, երբ հայերի ընտանիքի համար մի ցուցակ են կազմում, իսկ մնացածի համար՝ մեկ այլ: Պատգամավորների թեկնածուների ցուցակները պետք է ընդհանուր լինեն: «Սա չի նշանակում, որ ԲՀԿ-ն մերժում է Հայաստաանի խորհրդարանում այլ ազգությունների ներկայությունը: Հակառակը՝ մեր կուսակցությունը միակն է, որն ունի Ազգային փոքրամասնությունների խնդիրների հարցերով խորհուրդ: Բայց նրանք պետք է հավասարի իրավունքով ներկայացված լինեն ընդհանուր համամասնական ցուցակներում»,- շեշտել է Զոհրաբյանը: