Ռուսաստանցի զինվորականները չեն մասնակցում Սիրիայի Պալմիրա քաղաքի ազատագրման գործողություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է Lenta-ն։

«Հարձակումն իրականացնում են Սիրիայի Զինված ուժերը։ Նախագահն ասում էր, որ գործողությունը թույլ է տվել Սիրիայի ԶՈւ-ին էապես ամրապնդել իր դիրքերը։ Նրանք հիմա կարող են ինքնուրույն հարձակվողական գործողություններ իրականացնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե մասնակցում են ռուս զինվորականներն այդ գործողություններին։