Ես դեմ եմ քվեարկածների ցուցակները պատճենելու հնարավորությանը։ Այս մասին մարտի 18-ին՝ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լսումների ժամանակ, ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Նիկոլ Փաշինյանը լսումների ընթացքում առաջարկել էր, որ վստահված անձինք կարողանան իքս քանակով էջեր պատճենել ընտրացուցակներից, որպեսզի համոզվեն, որ ամեն  բան ճիշտ է եւ բացառեն սխալի հնարավորությունը։