Մարտի 8-ին, ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 33-ամյա Գոռ Հ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է «Էրեբունի» թանգարանի մոտ՝ անծանոթ անձի կողմից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վնասվածքը պատճառել է 35-ամյա Արթուր Մ.-ն, ով մարտի 16-ին, ժամը 16-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է: