Մարտի 17-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սրունքի թաթային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 58-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վրաերթի է ենթարկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների եւ ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Օպել Աստրա»-ի վարորդը նույն օրը, ժամը 17.30-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Վաղարշապատի Հակոբյան եւ Դանղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:

Կատարվում է քննություն: