Մարտի 17-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 32-ամյա Մանվել Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2015 թ. նոյեմբերի 25-ից ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /բռնաբարություն/ 1-ին մասի մեղադրանքով:




























