Այս սակագնային պլանով 23 500 դրամ ամսավճարի դիմաց տրվում է ամսական 10 000 ներցանցային րոպե, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր եւ 15 000 ՄԲ ինտերնետ:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցի եւ բջջային հեռախոսի նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները լիովին վայելել ցանկացողների համար այս առաջարկը հիանալի տարբերակ է. սակագնային պլանում ներառված խոսելաժամանակը եւ ինտերնետի ծավալը թույլ կտա բաժանորդներին ֆիքսված ամսավճարի դիմաց առանց րոպեների մասին մտածելու շփվել մտերիմների հետ եւ ազատորեն օգտվել համացանցից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



























