Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 18-ին, ժամը 13.52-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է չշահագործվող ավտոբուս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.07-ին, մարվել՝ 14.15-ին:

Այրվել է Ս. Ե.-ին պատկանող չշահագործվող "ԼԱԶ" մակնիշի ավտոբուսի 13 նստատեղ: