ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ձեւավորված աշխատանքային խմբի հերթական գործողությունների արդյունքում այսօր սահմանված կարգով իրականացվել է փետրվարի 1-ից մինչ օրս «Սեւանա» ազգային պարկի աշխատակիցների կողմից լճում եւ ափամերձ տարածքներում հայտնաբերված ապօրինի որսագործիքների եւ լողամիջոցների հաշվառման եւ ոչնչացման աշխատանք:  Մասնավորապես ոչնչացվել են՝ 150 ձկնորսական ցանց, 127 խեցգետնաորսիչ, 2 ռետինե եւ 1 թիթեղյա լողամիջոց: Նույն ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից առգրավված  542 հատ սիգ տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին, ծերանոցներին եւ տուն-ինտերնատներին:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, անդրադառնալով իրականացվող ամենամսյա միջոցառումների արդյունքներին, նշել է, որ ապօրինի որսի կանխարգելմանը եւ բացառմանն ուղղված աշխատանքները շարունակվում  են: