Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտ գնացքին բախված մեքենայի վարորդը ծանր կայուն վիճակում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է 29-ամյա վարորդ Էդգար Զոհրաբյանը:
Երիտասարդը ողնաշարի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ, ազդոսկրի կոտրվածք ունի:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմանում դեռ չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 05 ՕՕ 481 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 29-ամյա Է. Զ.) եւ ВЛ10У631 էլեկտրագնացքը, ինչի հետեւանքով Է. Զ.-ն, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, տեղափոխել Երեւան:



























