Հայաստանի ընդդիմությունը զինծառայողների հետ հանդիպումներ անցկացնելու հնարավորություն չունի: ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նոր Ընտրական օրենսգրքի շուրջ լսումների ժամանակ այս մասին հայտարարեց խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, նախորդ ընտրությունների ժամանակ ընդդիմությունը զինծառայողների հետ հանդիպումների հնարավորություն չի ունեցել: «Ի՞նչն է խանգարում, որպեսզի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների համար զորամասերում զինծառայողների հետ հանդիպումներ անցկացնելու ժամեր սահմանվեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջարկը հետաքրքիր է եւ կարելի է քննարկել: