Ռուսաստանի օդատիեզերական ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել Սիրիայում

 «Իսլամական պետության» եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, գրում է «Ինտեֆաքսը»:

Գեներալ-լեյտենանտի խոսքով, ռուսաստանյան ինքնաթիռներն ամեն օր   20-25 ռազմական թռիչք են իրականացնում ազատագրված Պալմիրային աջակցելու համար: Նա նշել է, որ վերջերս  «կառավարական զորքերն ու հայրենասիրական ուժերը Ռուսաստանի ՌՏՈՒ-ի աջակցությամբ քաղաքի ազատագրման լայնամասշտաբ գործողություն են իրականացնում»: