Թուրքիայի՝ եվրոպական դաշինքին անդամագրվելու ձգտումը ներկայումս անհնարին է: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն:

Նա երկու գլխավոր պատճառ է նշել, առաջինը՝ մշակութային տարբերությունները, երկրորդ, Եվրամիության մեջ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը Իրանի հետ մերձենալու պատճառով:

Թուրքիայի հայցի քննարկումը դիմադրության է հանդիպել եվրոպացիների կողմից տարիներ շարունակ:

ԵՄ անդամներին զայրացնում է մարդու իրավունքների վիճակը Թուրքիայում, Հայոց ցեղասպանության փաստի չճանաչումը եւ իրավիճակը Հյուսիսային Կիպրոսում: