Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը:

Հանրահավաքը, որին կհաջորդի երթ, հրավիրվել է երկրում ստեղծված աղետալի սոցիալ-տնտեսական վիճակի եւ մարդու իրավունքների խախտումների դեմ բողոքելու նպատակով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում են «Ժառանգություն» կուսակցության անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, «Ոտքի Հայաստան» շարժամ անդամ Անդրիաս Ղուկասյանը, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:

Հանրահավաքի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Երեւանում ԵՄ ներկայացուցչության գրասենյակ, որտեղ նամակ կհանձնեն Հայաստանում քաղբանտարկյալների առկայության եւ մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ:

Նշենք, որ «Նոր Հայաստանի» օրակարգում իշխանափոխությունն է: