Սիրիայում շարունակվում է ավիացիայի վերաբազայավորումը Ռուսաստան, այն իրականացվում է խստորեն ըստ գրաֆիկի: Այդ մասին հայտնել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, գրում է  «Ինտերֆաքսը»:

«Տեխնիկայի եւ բեռների մի մասը կտեղափոխվի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով, մյուս մասը` ծովային տրանսպորտով», - պարզաբանել է նա:

Ավիացիոն խմբավորման հիմնական մասի դուրս բերումն իրականացվում է հաստատված պլաններին խիստ համապատասխանությամբ: 

«Ինչպես նշել է Ռուսաստանի ՌՏՈՒ-ի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարեւը, Թռիչքային էշելոնը, Սու-24մ, Սու 25 եւ Սու-34 ինքնաթիռների կազմում թռիչք է իրականացրել Ռուսաստանի տարածքում մշտական բազայավորման օդանավակայաններ», - հավելել է Ռուդսկոյը:

Սիրիայում ՌԴ ՌՏՈՒ-ի գործողությունը սկսվել է 2015-ի սեպտեմբերի  30-ին: Ռուսական ռմբակոծիչները եւ գրոհային ինքնաթիռները տեղակայված էին Լաթաքիայի նահանգի Հմեյմիմ օդանավակայանում:    

Մարտի 14-ին ՌԴ նախագահը հայտնել է Սիրիայից ռուսական ավիախմբավորման հիմնական մասը դուրս բերելու որոշման մասին:   Սու-34 բազմագործառույթ կործանիչների առաջին խումբը մարտի 15-ին Սիրիայից վերադարձել  է Վորոնեժի մոտ գտնվող ավիաբազա: