Սիրիայում փետրվարի 27-ից մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման 247 դեպք է արձանագրվել: Այդ մասին հայտնել է ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Չնայած «չափավոր ընդդիմության» եւ սիրիական զինված ուժերի ստորաբաժանումների միջեւ հրադադարի հաստատման գործում ձեռք բերված առաջընթացին, ԻՊ եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումները չեն հրաժարվում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու փորձերից: Այդ նպատակով շարունակվում են կառավարական զորքերի, աշխարհազորի դիրքերի, ինչպես նաեւ Դամասկոսում, Հոմսի, Հալեպի եւ Լաթաքիայի նահանգներում բնակելի թաղամասերի գնդակոծությունները», — ասել է նա:
Ռուդսկոյը ճշտել է, որ չնայած դրան, հրադադարի խախտումների ընդհանուր թիվը նվազել է:



























