Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Դմիտրի Կոզակովից եւ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւից պահանջել է պարզել, թե ով է պատասխանատու Կերչ-Սիմֆերոպոլ մայրուղու նախագծի իրականացման համար. հայտնում է ՏԱՍՍ-ը:  

«Կոնկրետ մարմին է անհրաժեշտ, անհրաժեշտ է կոնկրետ մարդ, որը պատասխան տա այս ամբողջ նախագծի համար, որպեսզի ես ստիպված չլինեմ զանգել ամբողջ կառավարությանը կամ էլ Դաշնության սուբյեկտներին: Պետք է լինի մեկը, ով անձամբ պատասխանատու է աշխատանքի եւ պետական փողի ծախսման համար», — հայտնել է Պուտինը Ղրիմի եւ Սեւաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման խորհրդակցության ընթացքում, որը տեղի է ունեցել Տուզլա կղզում` Կերչի նեղուցում: 

ՌԴ Նախագահը հավելել է, որ «կոնկրետ մարդ պիտի լինի, որին հնարավոր կլինի կախել, եթե նա ոչինչ չանի»:

Պուտինը նաեւ օդից դիտել է Կերչի կամրջի կառուցումը: